Նորություններ

«Բորուսիա»-«Այնտրախտ»` 2:1

Սպորտ 2014-02-01

Հունվարի 31-ին Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 19-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալեց Բրաունշվեյգի «Այնտրախտին»: Հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 23:30-ին:
Հանդիպմանը մասնակցեց նաև «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 38-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով: Հանդիպման վերջնամասում Մխիթարյանը կարող էր գրավել դարպասը, սակայն նրա հարվածից հետո «Այնտրախտին» փրկեց ուղղահայաց դարպասաձողը:
 
Հանդիպումը ավարտվեց 2:1 հաշվով` Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խփած երկու գոլի շնորհիվ:
 
«Բորուսիան» 36 միավորով երրորդ տեղում է՝ 1 միավոր զիջելով 18 հանդիպում անցկացրած «Բայերին» և 14 միավոր՝ 18 հանդիպում անցկացրած «Բավարիային»:
 
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
 
«Այնտրախտ» Բ. - «Բորուսիա» Դ.՝ 1:2
 
Բենջամին Կեսել, 54 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 31, 65
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: