Նորություններ

Պարույր Սևակի տարելիցին նվիրված միջոցառում Սևանի 2-րդ դպրոցում

Կրթական 2014-01-31

Հունվարի 24-ին բանստեղծի ծննդյան 90-րդ տարելիցն էր: Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տոն էր` ի կատար էր ածվում օրվա խորհուրդը` հավերժ հիշողաց պահել մեծ հայի հիշատակը:
Դպրոցի աշակերտական խորհուրդը ներկայացրեց Սևակի պոեզիան… Սևակի նպատակը նախ և առաջ մարդուն իր ճշմարիտ պատկերը ներկայացնելն է, ինքն իրեն բնական վիճակում ճանաչելը: Այդ զգացողությունը խոր արմատներ ունի նրա ստեղծագործության մեջ և աստիճանաբար զարգանալով ու կարևորություն ստանալով` դառնում է գեղագիտական դավանանք ու մարդու նկարագրի ճգրտման չափանիշ:
 
Սևակը բարձունք է…աննվաճելի, միշտ նորովի, միշտ «անլռելի», «ափի մեջ» և «տիեզերքի չափ»…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: