Նորություններ

Երաժշտական դպրոցներն ունեն ավելի քան 9000 սան

Ուշագրավ 2014-01-29

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հայտնում է, որ Երևանում արվեստի ու երաժշտական դպրոցներում նախորդ տարի՝ 2013թ.-ին, արձանագրվել է երեխաների թվաքանակի աճ:
Ա. Սուքիասյանը նշեց, որ հիմնականում հետաքրքրությունն աճել է ազգային նվագարանների ու նկարչության մասով:
 
Փոխքաղաքապետի խոսքով, նախորդ տարվա ընթացքում լուծվել է մշակութային բոլոր օջախների, այդ թվում նաև երաժշտական ու արվեստի դպրոցների, ջեռուցման խնդիրը:
 
Այժմ երաժշտական դպրոցներն ունեն ավելի քան 9000 սան:
 
Ա. Սուքիասյանը մանրամասն ներկայացրեց, թե 2013թ.-ին մշակութային ինչ միջոցառումներ են անցկացվել Երևանում` հավելելով, որ բացի ավանդականից, նաև նոր միջոցառումներ են կազմակերպվել:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: