Նորություններ

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ջիբրալթարի բաց մրցաշարին

Սպորտ 2014-01-29

Ս. թ. հունվարի 28-ին մեկնարկել է Ջիբրալթարի ավանդական շախմատային փառատոնի «Մասթեր» մրցաշարը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցաշարում հանդես է գալու նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը (2677):
Ուժեղագույնների պայքարին մասնակցելու հայտ էին ներկայացրել 236 շախմատիստներ, որոնցից 82-ը կրում է գրոսմայստերի կոչում:
 
2700-ից բարձր գործակից ունեցող գրոսմայստերներից Ջիբրալթարում հանդես կգան անգլիացի Մայքլ Ադամսը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը, ուկրաինացի Պավել Էլյանովը, ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկին, ամերիկացի Գատա Կամսկին, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան և չեխ Դավիդ Նավարան:
 
Ջիբրալթարի խոշոր մրցաշարն անցկացվում է 2003թ.-ից: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոյանը 2005թ. լավագույնն էր այդ մրցաշարում:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: