Նորություններ

Հայաստանը չորս ֆիլմ կներկայացնի միջազգային ուսանողական կինոփառատոնի շրջանակներում

Ուշագրավ 2014-01-25

Ս. թ. հունվարի 23-ից 25-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում տեղի կունենա ''New Wave'' («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը, անցնելով ընտրության նախնական փուլը, մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի:
Ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսանողկան չորս ֆիլմերը այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ:Մրցութային փուլում են նաև թուրք երկու ուսանողների աշխատանքները, մեկական աշխատանք՝ Ադրբեջանից, Կոսովոյից, Սերբիայից և Վրաստանից:
 
Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում են հետևյալ ֆիլմերը.
 
Արեն Մալաքյան. «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս:
 
Լուսինե Պապոյան. «Պատահական հանդիպում», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս:
 
Նահապետ Սարգսյան. «Тоска», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս:
 
Անդրանիկ Հարությունյան. «Հեքիաթ», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս:
 
Տեղեկացնենք նաև, որ փառատոնին մասնակցելու համար Բուլղարիա է մեկնել նոմինացված ուսանողներից Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: