Նորություններ

«Բորուսիայի» հավանական կազմը «Աուգսբուրգի» հետ խաղում

Սպորտ 2014-01-24

Ս. թ. հունվարի 25-ին Երևանի ժամանակով 18:30-ին տեղի կունենա «Բորուսիա» - «Աուգսբուրգ» ֆուտբոլային հանդիպումը: Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է հավանական մեկնարկային կազմը «Աուգսբուրգի» հետ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղի համար։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում։
 
«Բորուսիա»-ն հանդես կգա հետևյալ կազմով` Ռոման Վայդենֆելեր, Սվեն Բենդեր, Կևին Գրոսկրոյց, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Հենրիխ Մխիթարյան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Մարկո Ռոյս, Յակուբ Բլաշչիկովսկի, Ռոբերտ Լևանդովսկի։
 
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը հնարավորություն չունի մրցելու Գերմանիայի առաջնությունում հաղթելու համար։
 
Գերմանացի մասնագետի խոսքով՝ դորտմունցիները գոհ կլինեն, եթե զբաղեցնեն երկրորդ տեղը, քանի որ այլևս չեն կարող իրենց թույլ տալ մտածել Մյունխենի «Բավարիային» հասնելու մասին։
 
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 17-րդ տուրից հետո 32 միավորով չորրորդն է։ Դորտմունդցիները «Բավարիային» զիջում են 12 միավոր։
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: