Նորություններ

Կայացավ շախմատի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը

Սպորտ 2014-01-23

Հունվարի 21-ին ավարտվեցին Երևանում տեղի ունեցող շախմատի տղամարդկանց 74-րդ և կանանց 69-րդ Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարերը:
Տղամարդկանց Հայաստանի չեմպիոն դարձավ Տիգրան Քոթանջյանը: Վերջինս Ռոբերտ Հովհաննիսյանին գերազանցեց միայն լրացուցիչ ցուցանիշով և կընդգրկվի Հայաստանի հավաքականում:
 
Տիգրան Քոթանջյանը նշեց, որ առաջին անգամ է դառնում չեմպիոն, բայց երկու անգամ էլ առաջին-երկրորդ տեղը կիսել է: 
 
«Մրցաշարը հենց սկզբից շատ լավ է ստացվել ինձ համար: Որ ասեմ,  թե շատ ավելի ուժեղ էի խաղում, քան նախկինում, այդպես չէ: Որակական առումով լավ անցկացրի մրցումը: Ինչ-որ տեղ էլ բախտս բերեց: Չկա այդպիսի խաղ, որտեղ առանց բախտը բերելու կարելի է հաղթել: Մանավանդ, այսօրվա շախմատում:
 
2009թ.-ին ես հավաքականի հետ մասնակցել եմ աշխարհի առաջնությանը: Օլիմպիադան մեծ պատասխանատվություն է: Երբ խաղում ես Եվրոպայի անհատական առաջնությունում, դու խաղում ես քո համար, իսկ այստեղ լարվածությունը մեծ է, քանի որ քո խաղից կախված է հավաքականի արդյունքը: Այս յոթ ամիսներին ես կպատրաստվեմ: Կմասնակցեմ մի քանի open-ների և Երոպայի առաջնությանը»,- նշել է չեմպիոնը:
 
Կանանց Հայաստանի չեմպիոն հռչակվեց Շուշաննա Սարգսյանը, ով հավասար միավորներ հավաքեց Մարիա Գեւորգյանի և Սիրանույշ Ղուկասյանի հետ:
 
 Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: