Նորություններ

«Տատա Սթիլ». Արոնյանը և Գիրին ոչ-ոքի խաղացին

Սպորտ 2014-01-22

Հունվարի 21-ին կայացավ Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» շախմատային գերմրցաշարի 8-րդ տուը: ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը սևերով մրցում էր հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում՝ խաղաղ արդյունքով:
Ինչպես այս տուրից առաջ, այժմ էլ, Արոնյանը (6 միավոր) մեկ միավորով գերազանցում է Գիրիին (5), որը երկրորդ հորիզոնականում է:
 
«Բարդ խաղ ստացվեց: Պարտիայի ընթացքում եղավ մի պահ, երբ ես այնքան էլ լավ դիրք չունեի: Սակայն դրությունը վերահսկողության տակ էր եւ միանշանակ տանուլ տված չէր: Կկորցնեի դիրքը, եթե թույլ տայի մի քանի սխալ:
 
Լավ է, որ հաջորդ տուրը տեղի է ունենալու Էյնդհովենում: Միշտ հաճելի է ճանապարհորդել: Երբ ես խաղում էի Հոլանդիայի լիգայում, սիրում էի լինել փոքր քաղաքներում»- ասել է Լևոն Արոնյանը:
 
Կուբացի Լենյեր Դոմինգեսը պարտության մատնեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին և նույնպես ունի 5 միավոր: Հնդիկ Պենտալա Հարիկրիշնան 8-րդ տուրում պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային և ունի 4 միավոր: Նակամուրան վաստակել է 3 միավոր: Մյուս պարտիաները շարունակվում են:
 
Հունվարի 23-ին Էյնդհովենում կայանալիք 9-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: