Նորություններ

Սոչի 2014-ին Հայաստանը կունենա չորս դահուկորդ

Սպորտ 2014-01-21

2014 թ. Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանը դահուկային սպորտում կունենա չորս օլիմպիական: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ Հայաստանը կներկայացնեն երեք դահուկորդ և մեկ լեռնադահուկորդ:
«Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան քննարկել է Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին ուղեգիր տրամադրելու հարցը: Հայաստանին միջազգային ֆեդերացիան տրամադրել է չորս ուղեգիր` երեք դահուկորդների և մեկ լեռնադահուկորդի տեղ: Դահուկորդներից երկուսն արդեն հայտնի են` Սերգեյ Միքայելյան եւ Արթուր Եղոյան: Դահուկավազքում երրորդ ուղեգիրը կտրամադրվի աղջիկ դահուկորդի, իսկ չորրորդ ուղեգիրը բաժին կհասնի լեռնադահուկորդի: Հունվարի 21-ին կկայանա Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ժամանակ կորոշվի մյուս երկու օլիմպիականների անունները: Աղջիկ դահուկորդներից հավակնորդներն են Սյուզաննա Վարսոյանը և Աննա Մխիթարյանը, իսկ լեռնադահուկորդներից Արման Էլբակյան և Արսեն Ներսիսյան: Այսպիսով մեզ հասավ չորս ուղեգիր: Մենք այս ամենի համար աշխատում էինք»,- նշեց Գագիկ Սարգսյանը:
 
Մինչև հունվարի 27-ը Հայաստանը պետք է միջազգային ֆեդերացիային ներկայացնի չորս օլիմպիականների անունները:
 
22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: