Նորություններ

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 38-րդ հորիզոնականում է

Սպորտ 2014-01-17

Հունվարի 16-ին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային նոր աղյուսակը, ըստ որի ՀՀ հավաքականը աշխարհի 207 երկրների հավաքականների շարքում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը:
2014թ. առաջին վարկանիշային ցուցակում Հայաստանի թիմը դարձյալ ունի 716 միավոր: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը խաղեր չի անցկացրել և նահանջը պայմանավորված է Եգիպտոսի, Կաբո Վերդեի և Պանամայի թիմերի առաջընթացով:
 
Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն առաջինն է, Գերմանիան՝ երկրորդը, իսկ արգենտինացիները եզրափակում են եռյակը:
 
Հիշեցնենք, որ 2013-ին Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հասել էր մինչև 34-րդ տեղ, որ ռեկորդային էր թիմի համար:
 
ՖԻՖԱ-ի հունվարյան վարկանիշային աղյուսակ.
 
1. Իսպանիա – 1507 միավոր
2. Գերմանիա – 1318
3. Արգենտինա – 1251
4. Կոլումբիա – 1200
5. Պորտուգալիա – 1172
6. Ուրուգվայ – 1132
7. Իտալիա – 1120
8. Շվեյցարիա – 1113
9. Հոլանդիա – 1106
10. Բրազիլիա – 1102
11. Բելգիա – 1098
12. Հունաստան – 1055
13. Անգլիա – 1041
14. ԱՄՆ – 1019
15. Չիլի – 1014
22. Ռուսաստան – 870
38. Հայաստան – 716
43. Թուրքիա – 677
94. Ադրբեջան – 363
102. Վրաստան – 330
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: