Նորություններ

Վեյկ ան Զեե. 4-րդ տուր. Արոնյանը պարտության մատնեց Նակամուրային

Սպորտ 2014-01-16

Մեկօրյա դադարից հետո, հունվարի 15-ին, հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում վերսկսվեցին շախմատի «Tata Steel» ավանդական գերմրցաշարի չորրորդ տուրի պարտիաները։
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 44-րդ քայլում հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Չորրորդ տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
 
Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը հաղթել է հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ կուբացի Լենյեր Դոմինգեսը՝ իտալացի Ֆաբիաոնո Կարուանային։ Մյուս պարտիաներում գրանցվել է խաղալ ելք։
 
Չորրորդ տուրի պարտիաները խաղարկվում էին Ամստերդամում։ 5-րդ տուրը կանցկացվի հունվարի 17-ին։ Արոնյանի մրցակիցը կլինի գերմանացի Արկադի Նայդիչը։
 
Վեյկ Ան Զեե-2014, Tata Steel Chess, չորրորդ տուր
 
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2812) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2789)՝ 1։0
Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2777) - Արկադի Նայդիչ (Գերմանիա, 2718)՝ 0.5։0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2734) - Ուեսլի Սո (Ֆիլիպիններ, 2719)՝ 0.5։0.5
Լենյեր Դոմինգես (Կուբա, 2754) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782)՝ 1։0
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2759) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա, 2691)՝ 1։0
Լյուկ վան Վելի (Հոլանդիա, 2672) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2706)՝ 0.5։0.5
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: