Նորություններ

Լևոն Արոնյանը 58-րդ քայլում հաղթանակ տարավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ

Սպորտ 2014-01-13

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կայացավ «Tata Steel Chess» շախմատային մրցաշարի երկրորդ տուրը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Ֆաբիանո Կարուանային: Իտալացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 58-րդ քայլում:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջին համարն ու մրցաշարի վարկանիշային առաջատարը սևերով ոչ ոքի էր խաղացել հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ:
 
Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը հունգարացի 17-ամյա գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտն է:
 
«Երևի, կարևոր հաղթանակ էր, թեև յուրաքանչյուր հաղթանակ էլ կարեւոր է: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց չփչացնել ամեն բան: Երկար ժամանակ լավ դիրք ունեի: Եթե տեսնում ես լավ քայլ, ապա անպայման պետք է կատարել այն: Պետք չէ շատ ժամանակ ծախսել այդ քայլի վրա, քանի որ այդ դեպքում կարող ես փչացնել ամեն բան»,- նշել է Արոնյանը:
 
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի եռակի հաղթող է: Նախորդ տարի նա գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին: Այս տարվա «Tata Steel Chess»-ը կավարտվի հունվարի 26-ին, իսկ 3 օր անց Արոնյանը Ցյուրիխի սուպերմրցաշարում կխաղա Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի, իսրայելցի Բորիս Գելֆանդի, իտալացի Ֆաբիանո Կարուանայի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի դեմ։
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: