Նորություններ

«Women and Art Biennial 2014»-ում Հայաստանը կներկայացնի քանդակագործ Նունե Թումանյանը

Ուշագրավ 2014-01-10

Ս. թ. հունվարի 27-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի Արվեստների թանգարանում բացվելու է կին ստեղծագործողների աշխատանքների բիենալե՝ «Women and Art Biennial 2014»: Ներկայացված մի քանի հայ թեկնածուների աշխատանքներից ընտրվել են քանդակագործ Նունե Թումանյան աշխատանքները:
Արվեստագետն նշեց, որ Հայաստանն այնտեղ ունենալու է իր առանձին տաղավարը, և ինքը ներկայացնելու է յոթ բրոնզե քանդակ:
 
Բիենալեն, որի խորագիրն է «Interpreting Peace» («Մեկնաբանելով խաղաղությունը»), կազմակերպում է Շարժայի կանանց ակումբը: «Ներկայացվող ստեղծագործություններից գոնե մեկը պարտադիր պիտի առնչվի խաղաղության թեմայի հետ, իսկ մնացածն արդեն ստեղծագործողի ընտրությամբ»,- ասաց Ն. Թումանյանը:
 
Արվեստագետը նշեց նաև, որ բիենալեին մասնակցությունը բավականին պատասխանատու է: Բիենալեն տարբեր երկրներից ժամանած արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ ծանոթանալու լավ հնարավորություն կընձեռի:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: