Նորություններ

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար-2014

Սպորտ 2014-01-10

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ակադեմիայի հիմնադիր, երջանկահիշատակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը` շվեյցարական և շրջանային գրոսմայստերի նորմայով:
Հուշամրցաշարն անցկացվում է տարիքային տարբեր խմբերով, որին մասնակցում են Հայաստանի 8-18 տարեկան պատանիներն ու աղջիկները (ընդհանուր առմամբ` ավելի քան 600 երեխա):
 
Զուգահեռաբար ընթանում է նաև 15-րդ կարգի շրջանային մրցաշար՝ 6 երկրներ ներկայացնող տաղանդաշատ 10 պատանի շախմատիստների մասնակցությամբ:
 
Առաջին տուրում հաղթանակով սկսեցին 5 մասնակիցներ, այդ թվում՝ մեր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով 2-րդ տուրում սև խաղաքարերով առավելության հասավ սերբ Ալեքսանդր Ինջիչի նկատմամբ և վաստակելով 2 միավոր դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Իսկ ահա մեր մյուս երկու շախմատիստները` Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Աղասարյանը, պարտություն կրեցին:
 
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի հունվարի 15-ին:
 
Աղբյուրը` www.armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: