Նորություններ

Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է

Ուշագրավ 2013-02-13

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս։ Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։90%դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դերքերում` Բ տեսակները:

Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնության միշարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:Հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2013 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ նվազել է գրեթե 1,7 անգամ: Հանրապետությունում ներկայումս շրջանառում են գրիպի վիրուսի Ա և Բ տեսակները:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: