Նորություններ

Լավ սովորող ուսանողների համար ևս մեկ սոցիալական ծրագիր

Կրթական 2014-01-09

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է մրցույթ` կրթաթոշակների հատկացման վերաբերյալ։ Պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի այն ուսանողները, որոնք չեն սովորում անվճար համակարգում, կարող են մասնակցել մրցույթին։ Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ՀԵՀ-ին հատկացվել է 60 մլն դրամ։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
 
• սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ, 
• միակողմանի ծնողազուրկ ուսանող, 
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող, 
• հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող, 
• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող, 
• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող, 
• պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
 
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):
 
2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված, վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։
 
Աղբյուրը` heh.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: