Նորություններ

Մշակութային 2014-ը Կոմիտասի տարի է լինելու

Կրթական 2014-01-09

2014 թվականը նվիրվում է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր` Կոմիտասին: Այս տարի Կոմիտասի 145-ամյակն է:
Հենց այս տարի զարկ կտրվի երգչախմբային արվեստին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացնում է, որ ուշադրությունից դուրս չեն մնա նաև արվեստի մյուս ճյուղերը: Նախարարի նախաձեռնությամբ կստեղծվի Մշակույթի ազգային ինստիտուտ: Կպատրաստվեն ու կվերապատրաստվեն կադրեր, որոնք նեղ մասնագիտական որակավորում կստանան:
 
2014 թ.-ին նախատեսում է նաև մեծամասշտաբ միջազգային կոնֆերանս անցկացնել, որին կհրավիրվեն մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից ու հեղինակավոր թանգարաններից:
 
Աղբյուրը` www.armnewstv.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: