Նորություններ

Լուսանկարչական ցուցահանդես «Հայկական հետքը» խորագրով

Ուշագրավ 2014-01-08

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2014 թ. փետրվարի վերջին անցկացվելու է ԱՊՀ երկրների լուսանկարիչների բիենալե և հայկական ժառանգությունը ներկայացնող «Հայկական հետքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսին հրավիրվում են մասնակցելու նաև ԱՊՀ երկրների նկարիչներ և լուսանկարիչներ:
Լուսանկարչական ցուցահանդեսում պետք է ներկայացված լինի ԱՊՀ երկրների հայկական պատմամշակութային ժառանգությունը, որը ճակատագրի բերումով, դարերի ընթացքում ստեղծվել է Հայաստանի սահմաններից դուրս` թողնելով իր անջնջելի հետքը և հարստացնելով տվյալ երկրի մշակութային ժառանգությունը:
 
Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 5 թեմատիկ լուսանկարչական աշխատանք:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` հունվարի 25:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: