Նորություններ

«Մանչեսթեր Յունաթեդը» պարտվեց անգլիական «Սանդերլենդին»

Սպորտ 2014-01-08

Հունվարի 8-ին ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունաթեդը» 1:2 հաշվով պարտվեց Պրեմյեր լիգայի հետնապահ «Սանդերլենդին»:
Հաղթական գնդակը 11 մետրանոց հարվածով խփեց «Սանդերլենդի» իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինին, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է «Լիվերպուլին»:
 
«Սանդերլենդը» չորրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել նաև Լոնդոնի «Չելսիին»:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Մանչեսթեր Յունաթեդը» դուրս էր մնացել Անգլիայի Գավաթից՝ պարտվելով ուելսյան «Սուոնսիին», որը պատմության մեջ առաջին անգամ հաղթեել է Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:
 
Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 22-ին Մանչեսթերում: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Վեստ Հեմը»:
 
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
 
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 
 
Ռայան Գիգզ, 45+2 (ինքնագոլ), Ֆաբիո Բորինի, 65 (11մ.) – Նեմանիա Վիդիչ, 52
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: