Նորություններ

Բարեգործությունը` բնավորություն

Կրթական 2013-12-28

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը որդեգրել է բարեգործությունը` որպես աշխատաոճ: Այստեղ աշակերտների մեջ սերմանում են ոչ միայն սեր և հետաքրքրություն տարբեր առարկաների նկատմամբ,այլև ազնվություն, հոգատարություն և բարություն շրջապատի նկատմամբ:
Բարություն անելու համար բավական չէ միայն բարի լինել, անհրաժեշտ է լինել նաև նրբանկատ և տեսնել շրջապատը: Վերջերս դպրոցը իր փոքրիկ լուման ներդրեց «Համահայկական հիմնադրամի» շնորհակալ ձեռնարկին, նաև մեծ ոգևորություն առաջացրեց «Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարան» նախաձեռնությունը, որին ևս ակտիվ մասնակցություն ցուցաբերեց աշակերտական խորհուրդը և ներկա եղավ նաև բնակարանի հանձման արարողությունը:
 
Շարունակելով բարեգործական գործունեությունը` դպրոցը չէր կարող անտեսել և սոցիալապես անապահով ընտանիքների փոքրիկներին: Աշակերտները և ուսուցիչներն անձամբ իրենց նյութական նվիրատվությունը ցուցաբերեցին երկու բազմազավակ ընտանիքների` ուրախություն և խանդավառության ժպիտներ պարգևելով նրանց` սպասումով լի աչուկներին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: