Նորություններ

Արամ Հակոբյանը դարձավ շախմատի պատանիների աշխարհի չեմպիոն

Սպորտ 2013-12-28

Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում ավարտվեցին շախմատի աշխարհի Մ8-Մ18 տղաների և աղջիկների պատանեկան առաջնությունները: Մ12 տարիքային խմբում չեմպիոն է հռչակվել Արամ Հակոբյանը:
Հայ պատանի շախմատիստը, 11 տուրերի արդյունքում, ոչ մի պարտություն չկրելով՝ վաստակել է 9.5 միավոր և դարձել իր հասակակիցների շրջանում աշխարհի չեմպիոն:
 
Հիշեցնենք, որ համաշխարհային ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էին 28 պատանի շախմատիստներ, որոնց թվում, Մ-18 տարիքային խմբում մեդալի է հավակնում Հովհաննես Գաբուզյանը:
 
Աղբյուրը` www.armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: