Նորություններ

Հայ շախմատիստները Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում

Սպորտ 2013-12-27

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարի օփենում հինգ տուրից հետո գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վաստակել է 4 միավոր: Առաջատարներ` գրոսմայստերներ Եվգենի Ռոմանովից (Ռուսաստան) և Պետեր Միխալիկից (Սլովակիա) հայազգի Անդրիասյանը հետ է մնում միայն կես քայլով:
Կանանց հայկական շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը ունի 3,5 միավոր: Դանիելյանը հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Չեռնուխինին և գերմանացի Մարտին Մոլինարոլիին։
 
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Տիգրան Սիմոնյանն ևս վաստակել է 3,5 միավոր:
 
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի ս. թ. դեկտեմբերի 30-ին։
 
Աղբյուրը` www.armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: