Նորություններ

2013 թվականի լավագույն գիտական նախագծերը

Ուշագրավ 2013-12-27

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Լավագույն գիտական նախագիծ-2013» միջոցառումը: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը նշեց, որ մինչ այժմ նախարարությունն հատվածական որոշ նախաձեռնություններ ունեցել է երիտասարդ գիտամանկավարժական ուժի խրախուսման առումով, բայց 2013 թվականին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը որոշում է կայացրել, որ այս հատվածական նախաձեռնությունները պետք է ամփոփել մի տիրույթում և ոչ միայն դարձնել համակողմանի, այլև՝ ամենամյա:
Գիտահետազոտական նախագծերը ներկայացվել են հետևյալ ուղղություններով.
  • տեխնիկական գիտություններ
  • բնական գիտություններ
  • հումանիտար և սոցիալ-տնտեսական գիտություններ:
Մրցույթը հայտարարվել էր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից:
 
Լավագույն նախագծերի հեղինակները պարգևատրվեցին դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դիպլոմների: Մրցույթին կարող են ներկայացվել միայն այն նախագծերը, որոնք վերջին երեք տարիներին չեն արժանացել այլ պարգևների:
 
Միջոցառման ընթացքում նաև հայտնի դարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայտարարած մրցույթի արդյունքները: ԳԱԱ մրցանակը հիմնվել է 2 տարի առաջ և շնորհվում է երիտասարդ գիտնականներին կոնկրետ բնագավառում, նա հանդիսանում է ԳԱԱ երիտասարդ գիտնականներին հատկացված ամենաբարձր մրցանակը: Այս տարի ներկայացվել էին կենսաբանության բնագավառում 5 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր հոդվածաշարներից, որոնցից ընտրվել է Երևանի պետական համալսարանի գիտաշխատող Կարեն Թռչունյանի աշխատանքը: Վերջինիս աշխատանքի թեման էր` բակտերիաների կողմից մոլեկուլային ջրածնի արտադրությունը գլիցերինի խմորման ընթացքում:
 
Աղբյուրը` www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: