Նորություններ

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին

Սպորտ 2013-12-26

2014 թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ը կայանալիք Ցյուրիխի մրցաշարին կմասնակցի նաև շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Մրցաշարում Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան։
 
Մրցաշարը կլինի ՖԻԴԵ-ի՝ ռեկորդային 23-րդ կարգի։ Մրցաշարը կմեկնարկի կայծակնային խաղով, որի արդյունքներով կկատարվի դասական խաղի վիճակահանությունը։ Վերջին օրը կկայանան արագ խաղի մրցումները։
 
Դասական պարտիաներում հաղթելու համար շախմատիստները կվաստակեն 2-ական միավոր, ոչ ոքիի համար՝ մեկական։ Արագ խաղի մրցումներում հաղթանակի համար շախմատիստները կվաստակեն մեկական միավոր, իսկ ոչ ոքիի համար՝ 0.5-ական։
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: