Նորություններ

Հայտնի է Հայաստանի 2013թ. լավագույն ֆուտբոլիստի անունը

Սպորտ 2013-12-25

Ս.թ. դեկտեմբերի 24-ին տեղի ուեցավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այս տարի 24-ամյա Մխիթարյանը շրջանցեց Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիսին: 26-ամյա Մովսիսյանը երկրորդ տարին անընդմեջ գրավեց երկրորդ տեղը, իսկ 23-ամյա Օզբիլիսը եզրափակեց լավագույն եռյակը:
 
Հենրիխ Մխիթարյանը չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ կրկենելով 2009թ.-ի, 2011թ.-ի և 2012թ.-ի հաջողությունը: Նա ստացավ 4 միլիոն դրամ պարգևավճար:
 
Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ՀՖՖ գործկոմի անդամները, Բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները և տեսուչներն ու լրագրողները:
 
Հիշեցնենք, որ 2013թ.-ին Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ դառնալով Գերմանիայի փոխչեմպիոնի առանցքային խաղացողներից մեկը: Ուկրաինայի նախորդ առաջնությունում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Շախտյորի» կազմում խփել էր 25 գնդակ և, ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, սահմանել էր Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: