Նորություններ

Դիմակահանդես Մայիսյանի միջնակարգ դպրոցում

Կրթական 2013-12-24

Մայիսյանի միջնակարգ դպրոցում Ամանորին սկսել էին նախապատրաստվել դեկտեմբերի սկզբից: Իսկ միջոցառման օրը տոնական տեսք էր ստացել դպրոցի նախասրահը, աշակերտները գեղեցիկ զարդարել էին տոնական եղևնին: Շատ ուրախ էին հատկապես տարրական դպրոցի աշակերտները: Նրանց էր վստահված վառելու տոնածառի լույսերը:
Շուրջ մեկ ամիս տոնական եռուզեռի մեջ էր ողջ դպրոցը: Բոլորը պատրաստվում էին Ամանորի տոնական դիմակահանդեսին: Տոնական երեկոն բաղկացած էր երեք մասից: Առաջինը ելույթ ունենալու պատիվը տրված էր նախակրթարանի և տարրական դպրոցի սաներին: Նրանք պատրաստել էին «Կարմիր գլխարկը» երաժշտական մյուզիքլը: Հեռավոր Լապլանդիայից փոքրիկ մայիսյանցիներին շնորհավորելու էր եկել Ձմեռ պապը և Ձյունանուշը:
 
Դիմակահանդեսի երկրորդ մասը շարունակեցին 5-8-րդ դասարանի աշակերտները: Նրանք պատրաստել էին ուրախ, անակնկալներով լի տոնական համարներ: Տոնական ցերեկույթը եզրափակեցին ավագ դասարանների աշակերտները: Ուրախ վիկտորինաները, հումորային համարները, տոնական վիճակախաղը, անակնկալ ելույթները տոնական ցերեկույթը դարձրեցին լիարժեք: Իսկ ամենավերջում, արդեն ավանդական դարձած գեղեցկության մրցույթն էր, որի ժամանակ ընտրվեց և թագադրվեց դպրոցի 2013թ. գեղեցկուհին:
 
Բոլորը ուրախ էին, ամենուր տիրում էր ուրախ տոնական տրամադրություն:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: