Նորություններ

Բոննի համալսարանի գիտնականները մայաների լեզվի մասին տվյալների բազա կստեղծեն

Ուշագրավ 2013-12-24

Գերմանիայի Բոննի համալսարանի գիտնականներն աշխատում են մայաների լեզվի տվյալների բազայի ստեղծման ուղղությամբ: 2014 թ. այն արդեն հասանելի կլինի համացանցում։
Հնագույն քաղաքակրթության դասական լեզվի մեծ բացատրական բառարանի, ինչպես նաև ցանցային արխիվի ստեղծումը նախագծի գլխավոր նպատակներն են, որը նախատեսված է 15 տարով։ Բացի այդ, գիտնականները կկազմեն մայաների լեզվի քերականության ստանդարտ դասագիրք:
 
Հնագույն քաղաքակրթությունը Լատինական Ամերիկայում գոյատևել է 1800 տարի։ Մինչ մեր օրերն են հասել, ըստ գիտնականների տվյալների, հիերոգլիֆներով մոտ 8 հազ. տեքստեր։ Ընդհանուր առմամբ, գիտնականները հաշվել են մոտ 900 առանձին նշան, որոնք օգտագործվել են գրերում։ Նրանց հաջողվել է բացահայտել այդ նշաններից 500-ը։
 
Բոննի գիտնականները մտադիր են տվյալների բազայում տեղադրել բոլոր հայտնի սալիկների լուսանկարները, ինչպես նաև այլ մինչ օրս պահպանված տեքստեր։ Հետագա ուսումնասիրությունները կանցկացվեն հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ։ Բառարանի 3 հատորով տպագիր տարբերակը կհրապարակվի նախագծի ավարտից հետո։
 
Աղբյուրը` www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: