Նորություններ

Հայտնի են ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

Սպորտ 2013-12-24

Ս. թ. դեկտեմբերի 20-22-ը խուլ-համրերի մշակութային պալատում ընթանում էր ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ. առաջնությունը: ՀՀ առաջնությանը մասնակցում էին 95 մարզիկ` Երևանից, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից: Նրանք պայքարում էին 8 քաշային կարգում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներն են Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ. ԲԿՄԱ), Նարեկ Սանոյանը (61 կգ, ԲԿՄԱ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ, Կոշ), Դավիթ Ափոյանը (70 կգ, Արթիկ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, ԲԿՄԱ), Վահե Թամրազյանը (86 կգ, Ռուբիկ Կարապետյանի անվան մարզադպրոց), Էդգար Ենոքյանը (97 կգ, ՀՄՄ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ,Քուչակ):
 
Առաջնության գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանը:
 
Աղբյուրը` www.minsportyouth.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: