Նորություններ

«Փարաջանով» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի թեկնածու ֆիլմերի ցուցակում

Ուշագրավ 2013-12-23

Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» կենսագրական դրաման չի ընդգրկվել 86-րդ «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմերի» ցանկում: Այս անվանակարգում «Օսկարի» հավակնող ֆիլմերը 9-ն են` Ֆելիքս վան Գրոենգինենի «Կոտրված շրջանակը», Բելգիա, Դանիս Տանովիչի «Հատված երկաթ հավաքողի կյանքից», Բոսնիա և Հերցեգովինա, Յանոշ Սասի «Հաստ տետրը», Հունգարիա, Գեորգ Մաասի ու Յուդիտ Կաուֆմանի «Երկու կյանքը», Գերմանիա, Վոնգ Կար-Վայի «Մեծ վարպետը», Հոնկոնգ, Թոմաս Վինտերբերգի «Որսը», Դանիա, Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկությունը», Իտալիա, Ռիտի Փանխի «Անհետացած պատկերը», Կամբոջա, ու Խանի Աբու-Ասադի «Օմար»-ը, Պաղեստին:
Հայ, ուկրաինական, վրացական և ֆրանսիական համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմը ներկայացվել էր Ուկրաինայի կողմից:
 
Հիշեցնենք, որ ֆիլմը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։ «Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել էր այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան բարձրացավ սեպտեմբերի 26-ին:
 
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հաղթողը հայտնի կդառնա կդառնա 2014թ. հունվարի 16-ին:
 
Աղբյուրը` www.panarmenian.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: