Նորություններ

Կիոկուշին կարատեի մեր հավաքականը վերադարձավ հայրենիք

Սպորտ 2013-12-20

Օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղ է ունեցել Կիոկուշին կարատեի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի և Իսրայելի հավաքականները:
Մեր 15-հոգանոց կազմն այնտեղ ներկայացել էր ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ և հովանավորությամբ:
 
Մեր հավաքականը վերադարձավ հայրենիք` բերելով 10 ոսկե, 3 արծաթե մեդալ: Մրցանակային տեղ չեն գրավել միայն 2 մարզիկ:
 
Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը նշել է, որ վերանայելով տղաների արդյունքներն 2013 թ. առաջնություններում և հաշվի առնելով ներկայիս մարզավիճակը` հավաքականում ընդգրկվել էին ուժեղագույններից ուժեղագույններին Երևանից, մարզերից և Արցախից: Արդյունքը գոհացուցիչ է: Տղաներն իսկապես ուժեղ էին ու պատրաստված:
 
Հաջորդիվ մեր հավաքականին սպասում է Կիոկուշինի աշխարհի առաջնությունը: 
 
Աղբյուրը` www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: