Նորություններ

«Եկե՛ք խաղանք արդար»

Սպորտ 2013-12-16

Օրերս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Պետրոս Բաղդասարյանը կազմակերպել էր սպորտլանդիա «Եկե՛ք խաղանք արդար» խորագրով: Մրցմանը մասնակցում էին 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները:

Խաղի նպատակն էր աշակերտների մեջ սերմանել արդարություն, ազնվություն, հանդուրժողականություն, խիզախություն և բարոյակամային բարձր որակներ:

Ելնելով վերը նշվածից կարելի է ասել, որ ֆիզիկական դաստիարակության հիմքը պետք է դնել փոքր տարիքից, որպեսզի ունենանք առողջ սերունդ: Ինչպես ասել է անգլիացի փիլիսոփա և մանկավարժ Ջոն Լոկը «Առողջ մարմնի մեջ` առողջ ոգի»:

5-րդ դասարանցիների մրցույթում հաղթեցին 5-րդ «գ», իսկ 6-րդ դասարանցիների մրցույթում` 6-րդ «բ» դասարանի աշակերտները: Լավագույն խմբերը տնօրենի` Ա. Ավետիսյանի կողմից պարգևատրվեցին 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի պատվոգրերով և գավաթներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: