Նորություններ

Ի շահ երկրի խաղաղության

Կրթական 2013-12-16

Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի անմիջական հովանավորությամբ Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում օրերս տեղի ունեցավ ռուս ժողովրդի հանճարեղ զավակ, Հայաստանի ժողովրդական բանաստեղծ, մեծագույն բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյա հոբելյանին նվիրված գրական-երաժշտական երեկո:

Հոբելյանական միջոցառմանը դպրոցում հյուրընկալվել էին Արագածոտնի մարզպետը Աշտարակի քաղաքապետը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, հայ-ռուսական համագործակցության ղեկավարի տեղակալ Իգոր Վլադիմիրովիչ Կուսովը, պատասխանատու այլ անձինք, դպրոցի խորհրդի անդամներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր…

Միջոցառումը խորհրդանշում էր հայ-ռուսական դարավոր բարեկամության հավերժությունը և առանձնահատուկ հարգանքի և խոնարհումի դրսևորում էր այն մտավորականին, արվեստագետին, ով հայ ժողովրդի ցավը դարձրեց իրենը: Հենց Վալերի Բրյուսովն էր, որ իր «Հայ գրականության անթոլոգիա» աշխատությամբ ամրապնդեց այն կամուրջը, որի հիմքերը գտնվում են հայ ժողովրդի դարավոր անցյալում:

Այս գաղափարախոսությամբ դարեր ի վեր դաստիարակել է իր սաներին հայ ուսուցիչը, այսպես է նաև այսօր՝ ի շահ մեր երկրի, ի շահ մեր խաղաղ ապագայի:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: