Նորություններ

Ուսանողական փառատոն՝ հայ-կորեական մոտեցմամբ

Ուշագրավ 2013-12-16

Բոլորովին վերջերս Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ «Կորեայի մշակույթի օրեր» խորագիրը կրող փառատոն: Փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է համալսարանում:

Այս տարի այն բաղկացած էր երկու մասից՝ նախ տեղի ունեցավ կորեական ճաշատեսակների փառատոնը, ապա՝ բուն մշակութային միջոցառումը: Այդ ընթացքում կորեերեն ուսումնասիրող ուսանողները կատարեցին կորեական և հայկական ազգային երգեր ու պարեր, ցուցադրվեց հայ-կորեական հարսանիքի մասին կորեական ֆիլմ և հայկական «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա կորեերեն բեմադրված ներկայացում:

Այնուհետև ՀՀ ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները թեքվանդո մարզաձևի շարժումներով ներկայացրեցին «Բերդ» պարը: Միջոցառման նպատակն է զարգացնել կորեերենը Հայաստանի Հանրապետությունում:

Միջոցառման կազմակերպիչ, ԵՊԼՀ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի պատասխանատու Սյուզաննա Մեջլումյանի խոսքերով՝ Լեզվաբանական համալսարանը միակ համալսարանն է, որտեղ ուսուցանվում է կորեերենը որպես երկրորդ և երրորդ օտար լեզու, իսկ նոր ուսումնական տարուց արդեն այն կդասավանդվի որպես առաջին օտար լեզու:

Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: