Նորություններ

Անակնկալ Բավրայի դպրոցականներին

Կրթական 2013-12-13

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ն ամանորյա անակնկալ էր պատրաստել Շիրակի մարզի Բավրա գյուղի դպրոցականներին: Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ` ի դեմս բարերար Նշան Դևեջյանի դպրոցը հիմնովին կահավորվել և համալրվել է համակարգչային տեխնիկայով:

Հանդես գալով ուսուցիչների և աշակերտների անունից` դպրոցի տնօրեն Արմեն Վարդանյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը և ասաց. «Անչափ շնորհակալ ենք նվերի համար: Խոստանում ենք, որ մեր բարերարների հաջորդ այցին իրենց կզարմացնենք մեր առաջադիմությամբ և գիտելիքներով»:

Ի նշան երախտագիտության` դպրոցի 74 աշակերտ շնորհակալական նամակ և գեղեցիկ ձեռագործ աշխատանք նվիրեցին բարերարին:

Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: