Նորություններ

«Դինամո» ակումբը պաշտոնապես հայտարարեց Մկոյանի տեղափոխության մասին

Սպորտ 2013-02-12

Չեսկե Բուդեևիցեի «Դինամո» ակումբն իր կայքի միջոցով պաշտոնապես հայտարարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի հետ պայմանագրի ստորագրման մասին: Հիշեցնենք, որ Մկոյանը Չեխիա էր մեկնել փետրվարի 8-ի առավոտյան և արդեն հասցրել է մասնակցել ստուգողական հանդիպման:

«Չնայած շատ կարճ ժամանակ է, ինչ Մկոյանը մեզ հետ է, սակայն նա հասցրել է իրեն դրսևորել լավագույն կողմերով: Գտնում եմ, որ նա կուժեղացնի մեր թիմը»,- ասել է «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Սոուկուպը:

Հավելենք, որ Չեխիայի առաջնության առաջին կեսից հետո, «Դինամոն» գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: