Նորություններ

Գյումրու «Սեյսմիկ կենտրոն»-ի և աշակերտների հանդիպումը

Կրթական 2013-12-12

Օրերս Գյումրու «Սեյսմիկ կենտրոն»-ի աշխատակիցները դասընթաց անցկացրին Գյումրու թիվ 15 դպրոցում: Թեման «Երկրաշարժ»-ն էր: Դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար դահլիճում տեսացրիչով ցուցադրեցին անվտանգության բոլոր կանոններին վերաբերող տեսանյութեր, կրկին բացատրեցին այդ կանոններին հետևելու անհրաժեշտությունը հատկապես մեր տարածաշրջանում:

Կենտրոնի աշխատակիցները պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին, իսկ ցուցադրված նյութերը համալրեցին աշակերտների ունեցած գիտելիքները երկրաշարժի մասին:

Բնական աղետներին դիմակայելու և զգուշություն ցուցաբերելու համար նմնատիպ դասընթացների կազմակերպումը շատ կարևոր է: Դպրոցի տնօրինությունն իր շնորհակալությունն է հայտնւմ «Սեյսմիկ կենտրոն»-ի աշխատակիցներին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: