Նորություններ

23 համարի մարզաշապիկով հայազգի ֆուտբոլիստը

Սպորտ 2013-12-11

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը իր հարցազրույցում ասել է. ««Սպարտակ»-ում ինձ ազատ եմ զգում: Ճիշտ է, Կարպինը խիստ է, սակայն, միևնույն ժամանակ ընկերասեր է. նա յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ընկեր է:
Չնայած «Մոնակո»-ն հետաքրքրված էր իմ ծառայություններով, սակայն չէի ցանկանում Ֆրանսիա տեղափոխել առանց մեծ անվան: Երբ տեղափոխվում ես նման ակումբ, պետք է համապատասխանես  նրան՝ լինելով ավելի բարձր խաղամակարդակի ֆուտբոլիստ: Մոսկվայում տանս կողքին հիանալի այգի կա: Յուրա Մովսիսյանն էլ ապրում է իմ տան մոտ: Հաճախ ենք միմյանց հյուր գնում: Ինձ համար դա կարևոր է: Պետք է ապացուցեմ, որ հայրենակիցներս ինձ հետ զուր չեն հույսեր կապում»:
 
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 4-ին Արազ Օզբիլիսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և դարձել ազգային հավաքականի անդամ` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ստանալով հավաքականի 23 համարի մարզաշապիկը:
 
Աղբյուրը՝ lurer.com
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: