Նորություններ

Հուշատախտակ` Գոհար Գալաչյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Ուշագրավ 2013-12-10

Լրացավ հայ օպերային արվեստի ամենաերևելի դեմքերից մեկի՝ Գոհար Գալաչյանի ծննդյան 90-ամյակը, ինչի առիթով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երգչուհու դասավանդած դասարանի պատին փակցվեց հուշատախտակ, այսպես ոչ միայն սերունդներին փոխանցելով Գոհար Գալաչյան անունը, այլև մշտական դարձնելով ականավոր պրոֆեսորի ներկայությունը բուհում:
Պրոֆեսոր Գալաչյանի դասարանում վոկալի գաղտնիքներն ու հմտությունները ուսումնասիրած սաները վաղուց զարդարում են ոչ միայն Երեւանի, այլեւ արեւմտյան հեղինակավոր թատրոնների բեմերը: Հիշատակենք նրանցից մեկ-երկուսին՝ Երեւանի թատրոնում՝ Մագդա Մարիան Մկրտչյան, Մկրտիչ Մկրտչյան (Ֆրանսիա), Անի Սարգսյան (Գերմանիա) եւ այլն:
 
Հուշատախտակի բացումից հետո կոնսերվատորիայի  դահլիճում կայացավ համերգ՝ մասնակցությամբ Ազգային օպերային թատրոնի մեներգիչների, որոնց թվում Գոհար Գալաչյանի նախկին ուսանողներն են: Մագդա Մարիան Մկրտչյանի, Վարսիկ Ավանյանի, Լիլիթ Սողոմոնյանի, Սարգիս Աղամալյանի եւ մյուսների մեկնաբանմամբ հնչեցին արիաներ, զուգերգեր, մի խոսքով՝ ստեղծագործություններ, որոնք առավել սիրված են եղել անվանի երգչուհու կողմից:
 
Աղբյուրը` aravot.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: