Նորություններ

Ռեմբոյի նախատիպը հայ գնդապետ է

Ուշագրավ 2013-02-11

Հոլիվուդյան աշխարհահռչակ ֆիլմերից մեկի հայտնի հերոս Ռեմբոյին գիտեն շատ-շատերը, հատկապես դպրոցահասակ երեխաներն ու երիտասարդները: Ինչպես տեղեկացանք www.livejournal.com-ից, այս կերպարը հորինված չէ և ունի նախատիպ, ով ազգությամբ հայ է` ամերիկյան բանակի գնդապետ Էռնեստ (Երվանդ) Դերվիշյանը:

1944թ. մայիսի 23-ին Դերվիշյանը մեծ քաջություն է ցուցաբերել իտալական Սիստերնա շրջանում: Կռվի թեժ պահին , կորցնելով մարտնչող իր ընկերներին և մնալով միայնակ, Դերվիշյանը մարտարվեստի իր ապշեցնող ունակություններով կարողացել է գերի վերցնել 45 հակառակորդ զինվորի` առգրավելով նրանցից 3 գնդացիր և 10 ատրճանակ:

Պարգևատրվել է Պատվո շքանշանով (1945թ. հունվարի 8): Ամերիկյան թերթերը գրում էին , որ վտանգելով կյանքը` Դերվիշյանը գերակատարել է իր ծառայողական պարտականությունները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: