Նորություններ

64 խաղավանդակի վրա դպրոցականներն իրենց ուժերը փորձեցին գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ

Սպորտ 2013-12-09

«Dasaran.am» կրթական ծրագրի և «Հայաստանի շախմատային ֆեդերացիա»-ի համատեղ նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ շախմատային անդրանիկ համաժամանակյա խաղ` գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, շախմատային գլուխկոտրուկներ լուծելու պայքարում 13 առաջատար աշակերտների միջև:
Նախքան խաղատախտակներին մոտենալը` մասնակիցներն ակտիվորեն պատասխանեցին շախմատի պատմությանը վերաբերող վիկտորինային:
 
Համաժամանակյա խաղն անցավ հետաքրքիր պայքարում և խաղն ավարտվեց 1 ոչ-ոքի (Սաֆարյան Մարիամ, ք. Երևան, թիվ 115 ավագ դպրոց) և 12 հաղթանակ հօգուտ գրոսմայստերի:
 
Անկախ գրանցած արդյունքների` աշակերտներն ուրախ էին Զավեն Անդրիասյանի հետ խաղատախտակի մոտ շախմատային ուժերը չափելու հնարավորության համար:
 
Հանդիպման բոլոր մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով և պատվոգրերով:
 
«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը խոստացավ, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, և մեր աշակերտներից լավագույնները հնարավորություն կունենան իրենց շախմատային ուժերը չափել գրոսմայստերների հետ` միաժամանակ հարուստ փորձ ձեռքբերելով վարպետների հետ ունեցած խաղային հանդիպումից:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: