Նորություններ

Մերօրյա օծանագործը

Ուշագրավ 2013-12-09

Ֆրանսիս Քյուրքչյանը՝ ֆրանսահայ ճանաչված պարֆյումերը, այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Էրեբունի ամրոցի հիմնադրման և կործանման պատմությունը հետաքրքրել է արվեստագետին, և նա ամենայն հետաքրքրությամբ է ծանոթացել հնավայրի և թանգարանի ցուցադրությանը:

 

Ֆ. Քյուրքչյանը  պատմել է ֆրանսիական թանգարանների հետ իր համագործակցության և մշակութային արտադրանքներ թողարկելու աշխատանքների մասին:  Ծանոթանալով թանգարանի հուշանվերների կրպակին՝ նա ուշագրավ է համարել Էրեբունիում պահպանված  որմնանկարների առանձին էլեմենտների պատկերներով հոտավետ մոմեր արտադրելու հեռանկարը:
 
 Ֆ. Քյուրքչյանը Օծանելիքի միջազգային դպրոցի շրջանավարտ է: Իր առաջին օծանելիքը նա ստեղծել է 1995թ., երբ ընդամենը 25 տարեկան էր:  2006թ. նրա կողմից իրականացվող հոտառական ներկայացումները գրավել են հազարավոր այցելուների Փարիզում, Վերսալում և Շանհայում:
 
Իսկ 2010թ. մայիսի 15-ին «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակում Փարիզի «Grand Palais»-ի մեծ նավի ներքո նրա հեղինակած «Լուսնորդը» ինստալյացիան հիացրել է շուրջ 23 հազար այցելուի` պատմական շինության այդ կտորն, ասես, վերածելով մեծ ջերմոցի` հագեցած ծաղիկների, փայտի և մեղրի 10-ից ավելի բույրով:
 
Աղբյուրը՝ aravot.am
 
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: