Նորություններ

Ժպիտների պատրաստում

Կրթական 2013-12-06

2013թ. դեկտեմբերի 4-ին Հաղարծինի միջնակարգ դպրոցում «Պրոգրես» հասարակական կազմակերպության նախագահ Գեղեցիկ Գուլակյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ժպիտների (սմայլիկ) պատրաստում» խորագիրը կրող միջոցառում` նվիրված հաշմանդամների միջազգային օրվան:
Միջոցառմանը մասնակցում էին Իջևանի «ՍՕՍ» մանկական գյուղի սաները,  Իջևանի ավագ դպրոցի  և Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտները, ինչպես նաև Հաղարծինի միջնակարգ դպրոցի ներառական կրթության համակարգում ընդգրկված  երեխաներ:
 
Միջոցառմանը ներկա էին Դիլիջանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակիցներ:
 
Միջոցառման ավարտին երեխաներն իրենց   լավագույն աշխատանքները նվիրեցին   «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին կազմակերպությունում ընդգրկված հաշմանդամություն ունեցող երեխաներին խրախուսելու համար:

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: