Նորություններ

«Գիմնազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

Սպորտ 2013-12-05

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը` բրոնզե մեդալների:
 
Առաջնությանը մասնակցել է 39 երկիր: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել  դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային:
 
Աղբյուրը` edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: