Նորություններ

Արմեն Աշոտյանը քոլեջներում և ուսումնարաններում անվճար կրթության մասին

Կրթական 2013-12-04

Բժշկական քոլեջներում առկա խնդիրների և միասնական կրթության քաղաքականությանը վերաբերող հարցեր քննակելու համար ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը առողջապահական քոլեջների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց:
Դիմելով հաստատությունների տնօրեններին՝ նախարարը առաջին հերթին կարևորել է որակյալ կրթության ապահովումը:
 
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև կրթական ծրագրերում փոփոխությունների, ուսումնական գրականության, մանկավարժական կադրերի վերապատրաստման, շենքային պայմանների բարելավման և մի շարք կարևոր այլ հարցերի մասին:
 
Նախարարը նշել է, որ ՄԿՈՒ ոլորտում սովորողների թիվը հաջորդ ուսումնական տարվանից կավելանա, որովհետև հիմնական կրթության հիմունքով քոլեջներ կամ ուսումնարաններ դիմած ուսանողների համար պետությունը կապահովի բացառապես անվճար կրթություն:
 
Աղբյուրը՝ edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: