Նորություններ

«Էթանոլի դատավարությունը» Ոսկեհատի միջնակարգ դպրոցում

Կրթական 2013-12-02

Օրերս Ոսկեհատի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում «Քիմիա» առարկայից տեղի ունեցավ օրինակելի դաս «Էթանոլի դատավարությունը» խորագրով (ուսուցիչ Ռ. Սարգսյան):
Աշակերտները բաժանվել էին խմբերի: Մի խումբը ներկայացնում էր մեղադրող կողմը, մյուսը՝ պաշտպանող:
 
Դասի նպատակն էր «Քիմիա» առարկային և քննարկվող թեմային տալ հրապարակային հնչեղություն՝ հաշվի առնելով վերջին տարիներին բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության անկումը, և դերային խաղի միջոցով օգնել ավելի հեշտ ընկալել իրական քիմիական գործընթացները:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: