Նորություններ

Լեհ երգահանը հայերեն երաժշտություն կգրի

Ուշագրավ 2013-12-02

80-ամյա աշխարհահռչակ երգահան Քշիշտոֆ Պենդերեկցին, ով Լեհաստանի ժամանակակից երաժշտության հայտնի դեմքերից է, պատրաստվում է երաժշտություն գրել, որը կուղեկցվի հայերեն խոսքերով:
Երգահանը հայկական արմատներ ունի. նրա տատը հայ է եղել, իսկ ծնողները՝ գերմանացի: Երգահանի կարծիքով երկու տարբեր ազգի մշակույթների ու կրոնների դրական ազդեցությամբ է պայմանավորված նրա մեծ հանդուրժողականությունը:
 
Պենդերեկցին շատ երաժշտություններ է գրել, որոնք կատարվել են աշխարհի տարբեր լեզուներով. հիմա հերթը հայերենինն է:
Երգահանն իր ծննդյան օրը պարգևատրվել է  ՀՀ նախագահի 1-ին կարգի՝ «Հայրենիքին մատուցած ծառայության համար»  մեդալով:
 
Աշխարհահռչակ երգահանը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում:
 
Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: