Նորություններ

Միջոցառում՝ նվիրված հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը

Կրթական 2013-11-29

Նոյեմբերի 28-ին Վաղարշապատի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի ռուսական բաժինը կազմակերպել էր միջոցառում` նվիրված հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի կոլեկտիվը և ծնողները:  Աշակերտները մեծ ոգևորությամբ  էին  պատրաստվել միջոցառմանը: Նրանք ցույց տվեցին իրենց կարողությունները տարբեր ասպարեզներում` երգ,  պար, ասմունք, երաժշտական  նվագարաններ: Դահլիճից բոլորը հեռացան մեծ  բավականություն  ստացած,  իսկ աշակերտներն իրենց  հերթին խոստացան հաճախ  այդպիսի  ցերեկույթներ նվիրել  իրենց  սիրելի ուսուցիչներին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: