Նորություններ

Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղեր

Սպորտ 2013-11-29

«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում Մոսկվայի «Չերտանովո» մարզադաշտում տեղի ունեցավ պատանեկան մարզային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Երևանի մարզադպրոցների տարբեր մրցաշարերի մեդալակիր և գավաթակիր սաները:
18 հայ մարզիկ կպայքարի ազատ ըմբշամարտի, ձյուդոյի, սեղանի թենիսի և շախմատի մարզաձևերում լավագույն արդյունքների հասնելու համար:
 
Մոսկվայում գտնվող հայկական պատվիրակության անդամներն ողջունել են հայ մարզիկներին՝ ցանկանալով նրանց հաղթանակներ:
Հայ պատանիներն էլ շնորհակալություն են հայտնել իրենց վստահված պատվի համար՝ խոստանալով բարձր պահել հայկական սպորտի հաղթական ավանդույթները` միաժամանակ նշելով, որ իրենց համար մրցումների կարևորությունը հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն է:
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: