Նորություններ

Ինչպե՞ս գայլը շուն դարձավ

Ուշագրավ 2013-11-29

Երկրագնդի տարբեր տեղերում հարյուրամյակների ընթացքում մարդիկ իրենց կամքից անկախ ընտելացրել են գիշատիչ գայլին՝ դարձնելով նրան ընտանի շուն:

Միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա ապրում էին գայլի բազմաթիվ տեսակներ՝ բևեռային գայլ, գորշ գայլ, կարմիր գայլ….. Այսօր այդ տեսակներից մեծ մասն անհետացել է: Անհնար է ստույգ ասել, թե երբ է գայլը շուն դարձել, բայց հայտնի է, որ դա եղել է միջին կամ նոր քարի դարի ընթացքում: Գայլերի համար քարե դարի որսորդները վտանգավոր մրցակիցներ էին համարվում, որովհետև նրանք երկուսն էլ նույն սնունդն էին օգտագործում, բայց այս փաստը չխանգարեց, որ մարդու և գայլի հարաբերություններն աստիճանաբար փոխշահավետ դառնան, և ընտելացած գայլը՝ շունը, դառնա մեր ամենահավատարիմ ընկեր-կենդանին: Ընտանի շների ամենահին կմախքները հնագետները գտել են Իրաքի հյուսիս-արևելքում: Այդ կենդանիներն այստեղ ապրել են 12.000 տարի առաջ: Այսպիսով, շունն ամենահին ընտանի կենդանին է: Դե իսկ ոչխարի և այծի ընտելացումն ավելի ուշ է սկսվել՝ 8800 տարի Ք.ա., դրան հետևել են մյուս կենդանիները՝ կովը, խոզը և ձին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: