Նորություններ

Միջոցառում` Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում

Կրթական 2013-11-27

Նոյեմբերի 26-ին Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում անսովոր եռուզեռ էր... Գեղեցիկ գույներով կահավորված համակարգչային սենյակում անց էր կացվում գունաթերապիայի դաս: Դասը կազմակերպել էր դպրոցի հոգեբան Անահիտ Կարապետյանը:
Միջոցառումն անց էր կացվում  բացառապես  հատուկ մոտեցում պահանջող  երեխաների մասնակցությամբ: Խոսվեց գույների նշանակության, դրանց բուժիչ ազդեցության մասին:
 
Անց կացվեց հանգստացնող վարժանք, այնուհետև կազմակերպվեց թեստ, որը բացահայտում էր մադու ներսում քնած  գիտակցությունն ու թաքնված տաղանդը: Նաև խոսվեց այն մասին, թե ինչ է  խորհրդանշում մարդու աչքերի գույնը:
 
Քանի որ դասը տարիքային սահմանափակումներ չուներ, գեղագիտական հաճույք էր պատճառում և բարձրացնում տրամադրությունը, միահամուռ որոշվեց, որ նմանատիպ դաս-միջոցառումները անհրաժեշտ է ավելի հաճախակի կազմակերպել:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: